Սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ Վիեննայում
Վիեննայի Հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցում Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից նախօրեին մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի։ Այնուհետև, Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության կողմից ծաղկեպսակներ են զետեղվել եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Ներկաներին ուղղված իր խոսքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ 31 տարի առաջ Սումգայիթում մեր հայրենակիցները զոհ դարձան ադրբեջանցի խուժանի վայրագությանը, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ճակատագիրը ազատ տնօրինելու արդար պահանջին։ Արմեն Պապիկյանը նշել է նաև, որ Հայաստանի և Արցախի հետագա հզորացումը լավագույն հարգանքի տուրքը կլինի Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում իրագործած ջարդերին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան