«Ժամանակ». Անփորձությունն է խոսում, թե" հակա¬հեղափոխությունը:
Նարեկ Խաչատրյանը իր հոդվածում խոսում է գյուղոլորտի խնդիրների մասին։
Հեղափոխության, մարդկանց փողոց դուրս գալու եւ գործող իշխանությունների հրաժարականը պահանջելու հիմնական պատճառն այն էր, որ իշխանությունն ապրում էր իր համար, ժողովուրդը' իր, չնայած կառավարոջթյունն ու Աժ-ն շարունակ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր ու օրենքներ էիՆ քննարկում, ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատանում էր:
Վերջին 15-20 տարիները ցույց տվեցին, որ կառավարությունների քայլերն ինքնանպատակ էին' ուղղված, լավագույն դեպքում, մարդկանց գոյատեւմանը, նվազագույն պայմանների ապահովմանը, ինչը, բնականաբար, ժողովրդին չէր բավարարում: Հետհեղափոխական Հայաստանում, ցավոք, օր օրի մոտենում ենք մի իրավիճակի, երբ ոչ միայն կառավարության գործողություններն են սկսում նմանվել նախկինների գործունեությանը, այլեւ անգամ կառավարական մակարդակով արվող հայտարարությունները, օգտագործվող տերմիններն ու անգամ ակնկալիքներն ԵՆ ՀՀԿ֊-ականներին հիշեցնում:
...
Բազմիցս անդրադարձել ենք Աշտարակի տարածաշրջանում սառնարանային պահպանության դրված 50-60 հազար տոննա խնձորի Եւ Արարատյան դաշտում ավելի քան 10 հազար տոննա սառնարանային պահպանության դրված խաղողի իրացման անորոշ, մշուշոտ ապագայով խնդրին: Ներքին շուկան լավագույն դեպքում կարող է սպառել այս թվերի 10-15%-ը: Իսկ մնացյա՞լը: Ընդ որում' թե խաղողատերերի եւ թե խնձոր ունեցողների մի մասը օգտվել է վերոնշյալ սուբսիդավորվող վարկային ծրագրից, եւ ահավասիկ արդյունքը: Վիճակն այդպիսին է ոչ թե սուբսիդավորման ծրագրի պատճառով, այլ որովհետեւ կառավարությունն օժանդակում է ամբողջ արժեթղթային մի օղակին' թերեւս ամենահեշտ լուծելի ու աչքի ընկնող (ընդամենը բանկերին մի քանի մլրդ դրամի հատկացում է անում վարկերի սուբսիդավորման նպատակով), դրանով իսկ փչում, ուռեցնում է «արտադրության ծավալների փուչիկը» եւ մղում գյուղացուն կամ փոքր բիզնեսի մարդուն, որ այդ ուռած, չափերը էապես մեծացրած ծավալներն անցկացնեն նախկինի համեմատությամբ «էապես փոքրացած չափերի խողովակով»: Չի ստացվում, պայթելու է, եւ ինչպես կասեր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, կարգին գմփոցով: Հարցն այն է, որ, ինչպես պնդում էին օրերս Կարբի, Օհանավան գյուղերի բնակիչները, ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների թուլացնել-վերացնելուց հետո ռուսական շուկան լիքն է այդ երկրից բերված (չի բացառվում նաեւ' ոչ թուրքական ծագման) համեմատաբար էժան խնձորով ու խաղողով, եւ հայկական արտադրանքն անմիջապես դուրս է մղվել շուկայից: Պատմում էին, որ այդ գյուղերից օրական երկու-երեք ֆուռ մեքենա է դուրս գալիս գերընտիր «Գոլդեն» սորտի խնձորով բարձված, որ գնվում է խիստ ընտրողաբար, կգ֊ը՝ 130 դրամով, նախկին 400-500-ի փոխարեն: Այդքանով հանդերձ, գյուղացին «գոհ է», որ ինչ-որ բան վաճառում է: Ինչ է լինելու տասնյակ հազարավոր տոննա լավ ու միջակ խնձորի հետ' ոչ ոք չի պատկերացնում: Նույն' թերեւս ավելի վատ վիճակն է խաղողի առումով: Պայմանավորված սորտով ու գույնով' սառնարաններից խաղողը գնվում է 150-230 դրամով: Դարձյալ գոհ են: Եվս մեկ ամիս, ու ստիպված են լինելու թափել տոննաներով ապրանքը, որը հանրապետության մակարդակով մի քանի մլն դոլար է կազմում (խնձորի դեպքում' մի քանի տասնյակ մլն դոլար):
... Ֆանտաստիկ է հնչում Նաեւ այն, որ նախարարությունը կարող էր ինչ-որ շուկա ուսումնասիրել ու քայլեր ձեռնարկել: Առավելեւս վերջին մեկ տարվա ընթացքում, երբ սրա լինել-չլինելն էլ պարզ չէ: Եվ խիստ կասկածելի է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կառավարության կառուցվածքը ինչ-որ կերպ կհստակեցվի: Մինչդեռ գյուղացու արտադրածը «խիստ բարեխղճորեն փչացնելուց» հետո, որ այս շղթայի վերջին օղակն է, կառավարությունը նույն բարեխղճությամբ ձեռնամուխ է եղել առաջին օղակի' ոռոգման համակարգի կազմալուծմանը:
Մարտի կեսերից արդեն գյուղատնտեսությանը ջուր է պետք, մինչդեռ մեկ ամիս է' ջրային տնտեսությունը ղեկավար չունի, որի նշանակումից հետո եւս մի քանի ամիս կտեւի «կազմը յուրայիններով լցնելը», իսկ այս ընթացքում բացարձակապես ոչինչ չի արվել համակարգի մաքրման անգամ նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ: Ոչ ոք չգիտի'նորի գալուց հետո իր հետ ինչ է լինելու: Հետեւաբար եւ սպասում են, բոլորը: Այս պարագայում արդեն սկսում ես կասկածել' այստեղ անփորձությունն է խոսում, թե" հակահեղափոխությունը:
Ամբողջական՝ «Ժամանակ»-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին