Կարծում ենք, որ այս նախաձեռնությունը ժամանակավոր լուծում կտա. Անափիոսյան
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարցրեց, արդյոք հետագայում եթե բուհերը ինչ-ինչ դժվարություն ունենան դասախոսների աշխատավարձը ժամանակին վճարելու հետ կապվա, չի բացատրվի՞ նրանով, որ այսպիսի օրենք է ընդունվել, ինչ էլ գումարների ուշացման հետևանք է դարձել։
Հայրապետյանը պատասխանեց, որ հարցն արդեն իսկ քննարկվել է և նման մտահոգություն բուհերի կողմից չի եղել. «Հույս ունեմ, որ հետագայում սույն օրենսդրական փոփոխությունը պատճառ կամ հետևանք չի դառնա, իսկ եթե լինի էլ, ապա որևէ խնդիր չեմ տեսնում։ Իսկ եթե լինի էլ՝ այլ տեսակի կարգավորումներ ևս նախատեսելու ենք»։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է, որ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարողանան վճարել ըստ ամիսների:
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն էլ նշեց, որ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած այս օրենսդրական նախաձեռնությունը կառավարության հավանությանն է արժանացել. «Կարծում ենք, որ այս նախաձեռնությունը ժամանակավոր լուծում կտա, որովհետև կրթության մասին օրենքի փոփոխությունը ինքնին նախատեսում է, որ պետք է այն խնդիրներին, որոնք հիմք են հանդիսացել օրենքի փոփոխությունների համար, լուծումներ տրվեն արդեն նոր օրենքի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան