Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Կարինե Խոդիկյան. Վազգեն Սարգսյանը կարոտում էր «Գարունը», գրականությունը
- «Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրն ընկերների հետ Եռաբլուր էր գալիս»