Թոքմաջյան. Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել
«Զարմանալիրորեն քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են։ Դա ինձ զարմացնում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։
Նրա խոսքով, հին երևանցու համար սրտի ցավ է, երբ տեսնում է ամեն ինչ քանդում են:
«Ուրախացանք, ոգևորվեցինք, ասացինք՝ նոր ժամանակներ են, հեղափոխություն եղավ, սերնդափոխություն եղավ, Մեսչյանը հայտարարեց, որ այլևս ոչ մի շենք չի քանդվի, սակայն ականատես ենք մի վշտալի պատմության, նորից քանդում են»,- ասաց արվեստագետը։
Քանդակագործն ընդգծեց, որ Խորենացի 13 հասեցում գտնվող ազգային ճարտարապետական կոթողը քանդում են, կողքը դնում են սև ապակիներով էլիտար մի այլանդակություն. «Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել։ Ի՞նչ է սա, ծրագիր է, թե ինչ է»։ Նա նշեց, եթե քաղաքապետը չի հասկանում քաղաքաշինությունից, շինարարությունից, «բա Մեսչյանն ի՞նչ է մտածում»։
«Ընդունենք հուշարձանների ցուցակում չկա, բայց իրենց հոգու ցուցակո՞ւմ էլ չկա, բա՞ բարոյականություն չկա այսպիսի գեղեցիկ շենքը քանդեն»,- ասաց Լ. Թոքմաջյանը։
Ասուլիսին ներկա «Հայաստանի փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի խոսքով, իրեն քիչ է հուզում՝ հուշարձան է, թե ոչ։
«Նշեցինք Երևանի 2780-ամյակը։ Զբոսաշրջիները գալիս են, հարցնում են՝ իսկ ո՞ւր են ձեր հին շինարությունները»,- ասաց նա։
Տ. Հեքեքյանը նշեց, որ չկա որոշակի կանոնակարգում, չափորոշիչներ են գրվել, ներկայացվել կառավարության հաստատմանը, թե որ շենքերը պետք է համարվեն գոնե պատմական հուշարձան, կամ որոնք պետք է պահպանվեն, մինչև օրս հաստատված չեն։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ այս պահին մնացել է Խորենացի 13 շենքից
- Բողոքի ակցիա՝ Հայկ Մարությանի ու Արթուր Մեսչյանի դեմ
- «Շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի»
- Վանդալը վերադարձել է
- Արամի 23 շենքի վերականգնման պայմանագիրը ստորագրվեց
- Գլխավոր ճարտարապետ. Արամի 23-ի շուրջ աղմուկն ավելի շատ էր, քան պետք էր
- Արթուր Մեսչյան. 100 օրում ճաշակեցի և քեն, և ոխ
- Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան
- Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
- Մեսչյանը վստահեցնում է՝ քանի ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ է, ոչ մի հուշարձան չի քանդվելու
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան