«Իրատես». Հրահանգավորել են` շուկայում գների արհեստական աճի ցուցանիշներ հրապարակել
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած «քայլողների» իշխանությունն ամեն ինչ անում է ցույց տալու, որ Հայաստանը դարձել է երկիր դրախտավայր, բայց... Ժողովրդական իմաստությունը փաստում է. «մախաթը պարկում չես թաքցնի»: Ասել է` հայտարարությունից անդին կա իրականություն, որը շատ ավելի տխուր է: Իսկ ավելի ստույգ` Նիկոլ Փաշինյանի վարչապետ կարգվելուց հետո անշարժ գույքի խոշոր գործակալություններին հրահանգավորել են` շուկայում գների արհեստական աճի ցուցանիշներ հրապարակել: Նպատակը` հանրությանը ցույց տալ, թե «հեղափոխությունից» հետո հայրենադարձություն կա, ըստ այդմ` նաև անշարժ գույքի գների բարձրացում: Իսկապես որ ճիշտ են ասում` «իրավիճակ է փոխվել»...
Եվ այնպես է «փոխվել», որ մարդիկ երազում են օր առաջ փախչել քաոսի վերածվող հայրենիքից։ Երազում են նաև նրանք, ովքեր ընդամենը 10 ամիս առաջ համոզված պնդում էին, թե Հայաստանից դուրս չեն պատկերացնում իրենց կյանքը։ Վկա` Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործչի օրինակը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում