Քաղաքական 15:46 05/03/2019 Աշխարհում

Ո՞վ է Ջորջ Սորոսն ու ինչո՞ւ նրան չեն սիրում

Ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսն այն եզակի մարդկանցից է, որ միլիարդներ է ծախսում բարեգործական, մարդասիրական ծրագրերի վրա, բայց միաժամանակ նրա կերպարը ասոցացվում է դավադրության տեսությունների հետ, նա համարվում է ազգային պետությունների թշնամի և շատուշատ ճգնաժամերի հրահրողը, մեղավորն ու դրանից օգտվողը։ Տարբեր հաշվարկներով՝ նրա կարողությունը գնահատվում է 8 միլիարդ դոլար, մինչդեռ Ջորջ Սորոսը «Բաց հասարակության հիմնադրամին» նվիրաբերել է 32 միլիարդ դոլար։ Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի՝ այն աջակցում է անհատներին և կազմակերպություններին ամբողջ աշխարհում, որոնք պայքարում են խոսքի ազատության, կառավարության հաշվետվողականության, արդարության և հավասարության համար։  Հիմնադրամը նաև բազմաթիվ կրթաթոշակներ է տրամադրել և հաճախ իր ուշադրության կենտրոնում ունեցել խտրականության ենթարկված անձանց, ինչպես օրինակ Եվրոպական գնչուները, թմրամոլները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Հունգարիայում ծնված, ծագումով հրեա Ջորջ Սորոսը վերապրել է Հոլոքոստը, ապա գաղթականի կյանքով ապրել՝ 1947թ. արտագաղթելով Լոնդոն, իսկ 1956թ.՝ ԱՄՆ։ Լոնդոնում սովորելու տարիներին նրա վրա գաղափարական մեծ ազդեցություն է ունեցել բրիտանացի փիլիսոփա Կառլ Պոպպերը, հատկապես բաց հասարակության մասին իր գաղափարներով, որոնք արտահայտվել են «The Open Society and Its Enemies» գրքում (Բաց հասարակությունն ու նրա թշնամիները)։ Սրա հետ է կապված նաև հիմնադրամի անվանումը՝ «Բաց հասարակության հիմնադրամ»։
Ջորջ Սորոսի բարգործական գործունեությունը և նրա կողմից առաջադիմական համարվող գաղափարներին աջակցությունը նրան դարձրել են դավադրության տեսությունների աջակողմյան կողմնակիցների քննադատության մշտական թիրախներից մեկը։ Ֆինանսական գործարքներով հարստացած հրեա միլիարդատեր ծերունին դավադրության տեսությունների սիրված հակահերոսներից է, ով գաղտնի մանիպուլացնում է մարդկանց և պետություններին՝ սեփական շահը առաջ տանելու համար։ Ջորջ Սորոսը հիանալի համապատասխանում է այս դերին, և ինչպես նշում են, նա դարձել է 21-րդ դարի Ռոտշիլդների տոհմը։

2015թ. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նրան մեղադրում էր մերձավորարևելյան գաղթականների հոսքը ֆինանսավորելու համար։ Սորոսը Հունգարիայի աջակողմյան կառավարության կողմից հաճախակի հարձակումների էր ենթարկվում, նրան անվանում էին «պետության թշնամի» և Օրբանի հետ հակասությունը բերեց նրան, որ Բուդապեշտում Սորոսի ֆինանսավորմամբ գործող Կենտրոնական եվրոպական համալսարանը 2018թ. հայտարարեց, որ տեղափոխվում են Վիեննա։

Ջորջ Սորոսի գործունեությունը լուրջ քննադատության է ենթարկվում նաև ամերիկյան հանրապետական շրջանակների կողմից։ Նա ամերիկյան քաղաքական դաշտում որպես լուրջ խաղացող դարձավ 2004թ-ին, երբ 27 միլիոն դոլար հատկացրեց նախագահ Բուշի վերընտրությունը կանխելու համար։ Նա նույնչափ գումար է ծախսել Հիլարի Քլինտոնի ընտրարշավի համար։

Նախագահ Թրամփը թե ընտրությունների ժամանակ, թե դրանից հետո հաճախ է թիրախավորում Ջ․ Սորոսին, ում նաև, մի շարք դեմոկրատական գործիչների հետ միասին, Թրամփի աջակիցը փոստով ինքնաշեն ռումբ էր ուղարկել։ Հարթ չէ Սորոսի հարաբերությունները նաև Իսրայելի պետության հետ։

Ջորջ Սորոսը ներգրավվածություն է ունեցել նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում 1980-90թթ. կոմունիզմի տապալման գործընթացում, ֆինանսապես աջակցել է Լեհաստանի «Սոլիդարության» շարժմանը, «Խարտիա 77-ին»՝ Չեխոսլովակիայում, Անդրեյ Սախարովին՝ ԽՍՀՄ-ում։ Խորհրդային Միության փլուզումից հետո նա շարունակել է ֆինանսական աջակցություն տրամադրել հետխորհրդային երկրների տարբեր հասարակական խավերին, այդ թվում՝ գիտնականների։

Շատերը նրան մեղադրում են հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ 2015թ. Ուկրաինայի նախագահը նրան պարգևատրել է «Ազատության» շքնանշանով։ Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, 2015թ. ՌԴ գլխավոր դատախազությունը նրա գործունեությունը Ռուսաստանում ճանաչեց անցանկալի։

Հայաստանում ևս կա որոշակի հակասություններ՝ կապված Սորոսի հիմնադրամի գործունեության հետ, ինչը հանրային մեծ ուշադրություն ստացավ հատկապես 2018թ. նոր իշխանությունների ձևավորումից հետո։

Պահպանողական շրջանակները նրան կապում են ավանդական արժեքների խարխլման, մշակութային դեգրադացիայի, անհարկի ազատամտության, հասարակական կարևորագույն ինստիտուտների՝ պետության, եկեղեցու և ընտանիքի դերակատարության նսեմացման հետ։ Սորոսի կերպարի դեմոնիզացումը, նրա ասոցացումը «հակազգային» բարեփոխումների հետ, բերել է նրան, որ «սորոսականը» դարձել է բացասական պիտակավորում:

Մյուս կողմից էլ պարզ է, որ ազատ, ժողովրդավարական հասարակություն, ազատ շուկայակական տնտեսություն ունենալու, ընդհանուր առմամբ հանրային կյանքն արդիականացնելու համար հարկավոր են բարեփոխումներ, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ավանդական ինստիտուտների վրա։

Այստեղ կարևոր է «թացն ու չորը» իրար չխառնել և առողջ քննադատությունը չփոխարինել պիտակավորումներով։ Թե ի՞նչ դրդապատճառներ ունի Ջորջ Սորոսը իր միլիարդները ծախսելուց, նա ազատության մեծ պաշպան է, թե՞ համաշարհային մակարդակի խամաճիկավար, մեծ հաշվով կարևոր չէ, ու շատ մեկնաբանություններ քաղաքային բանահյուսության ժանրից են։
Կարևոր է, որ ունենանք ազատ ու ժողովրդավար պետություն՝ հիմնված ազգային ինքնության ու պատմամշակութային ժառանգության վրա, «դարերից եկող, դարեր գնացող» հայրենիք:

Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:23
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
                    Նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնվել է ընդլայնված կազմով հանդիպում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սյունիքում 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
                   Նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Արդեն 2...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին
ԱՄՆ ներկայացուցիչ Օգյուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը, մոռանալով իր պետության բազմամիլիարդանոց ռազմական գնումները,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրերից, պիտակներից. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է «Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը եղել և մնում է Հայաստանի կառավարությունը. Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան տեսաուղերձում նշում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական...
Աղբյուր` Panorama.am
14:39
Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին
Սուխումում ցուցարարները կառավարական համալիրի մոտ կայանված տեխնիկան վերադարձնում են Աբխազիայի պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին Աբխազիայից...
Աղբյուր` Panorama.am
14:24
Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը.Ժաննա Ադրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսանողներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Խոշոր ավտովթար Պարտիզակի խաչմերուկում
   Նոյեմբերի 16-ին ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի լույսի ներքո հեծանիվ է վարել ծննդավայրում
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։ Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Զինծառայողների համար հասարակական տրանսպորտն անվճար է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսան
Երևանի քաղաքապետաի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է, որ համաձայն զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 66-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}