Հավանակա՞ն է «Մարտի 1»-ից հետո «Հոկտեմբերի 27»
«Ժամանակը ցույց կտա, բարդ հարց է, ժամանակի խնդիր է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմակցության անդամ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեսնում են «Հոկտեմբերի 27»-ի վերաբացման հավանականություն։
Մեկ այլ հարցի, թե իշխող կուսակցությունը կամք ունի՞ բացահայտելու «Հոկտեմբերի 27»-ը, նա պատասխանեց, որ իշխող կուսակցությունն այսօր կամք ունի, բացահայտում է «Մարտի 1», ամեն ինչ հերթով։
Նշենք, որ այսօր Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներն ու քաղաքացիները նրա հիշատակն են հարգում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վեց պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից, որոնք ցմահ դատապարտվեցին:
Հարակից հրապարակումներ`
- Ծնունդդ շնորհավոր, Վազգեն. Արմեն Սարգսյանը սպարապետի հետ արխիվային լուսանկար է հրապարակել
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան