Քանի Սորոսից խոսք գնաց, մի երկու բան էլ ես ասեմ.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանը գրել է. «Քանի Սորոսից խոսք գնաց, մի երկու բան էլ ես ասեմ: Տեսնես ՀՀԿ-ում և մերձ շրջանակներում տեղյա՞կ են, որ իրենց կուսակից, նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որպես տնօրեն, իսկ հետո նաև՝ «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի հիմնադիր ու ղեկավար, այդ հիմնադրամից ստացել է համապատասխանաբար՝ 2175 և 240366 դոլար փող:
Հա, ես իհարկե չեմ հավատում, բայց չար լեզուններն ասում են, որ հիմնադրամից, 50000 դոլարի չափ փող է ստացել նաև Արմավիրի թեմի առաջնորդը:
Ներսս լրիվ խառնվել է իրար: Մոտս արժեքային հակասություններ են առաջացել: Շատ ծանր օրեր ու խառը ժամանակներ ենք ապրում»: