ԱՅԼՄԱՄՈՒԼ 16:12 05/03/2019

Կործանիչ շրջադարձ

Ուրբաթ երեկոյան գործող վարչապետի հետ քայլելու էին եկել ամբողջ դպրոցներ` ուսուցչական կոլեկտիվների ուղղորդմամբ, ուսանող ու երիտասարդ քպական ակտիվիստները, գյուղապետերն ու քաղաքապետերը` իրենց հետևող աշխատակազմերով, պետական գերատեսչությունների ու հիմնարկների կոլեկտիվները` նախարարների, փոխնախարարների ու տնօրենների հսկողությամբ, իքական պատգամավորական կորպուսը` սպասարկող կազմով հանդերձ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ոստիկաններ, թիկնապահներ... Ամենաճոխ գնահատականով` ընդհանու թվով մոտ 8 հազար մարդ։

Այսպիսով. մարտիմեկյան ոճրագործության 11-րդ տարելիցի առիթով Փաշինյանի նախաձեռնած երթը բոլորովին «հուժկու» չստացվեց։ Ադմինիստրատիվ ու կուսակցական ողջ ռեսուրսի ներգրավմամբ տեղի ունեցած քայլերթը, մեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է համարել «ժողովրդի և կառավարության միասնության» դրսևորում։

Հենց գործող վարչապետի հավաստմամբ` սա նշանակում է, որ կառավարությունը երերուն է, «անպարտելիության» պնդումը` պատրանքային։ Եվ ո՞ւմ դեմ է պայքարում կառավարությունը, երբ իր մեջ է ամփոփել նախկինում եղած թերություններն ու աննախադեպ բոլոր արատները և առանձնացել, բաժանվել է ժողովրդից։

Թավշյա իշխանության ու իր երբեմնի հետևորդների տարրանջատման, ժողովրդի և Փաշինյանի միջև օրըստօրե մեծացող անջրպետի մասին են վկայում հեռակա լայվով սահմանափակվելու, ժողովրդային ելույթի սպասումը չկարևորելու, երթի մասնակիցներից մեկուսի ու թիկնազորով շրջապատված քայլելու, ապա և` իր հրավերին արձագանքածներին ուղղակի լքելու խիստ ծանրակշիռ գործոնները։ Իրենց այլևս անտերության մատնված են զգում Փաշինյանի բոլոր հետևորդները։

«Բա հետո՛ ի՞նչ է լինելու» հարցը տանջում է նրանց, քանի որ գործող վարչապետն ու իր իշխանությունը ո՛չ թե միլիմետրերով, այլ արդեն կիլոմետրերով են շեղվել «իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների առաքելությունից»։

Դեռ երեկ արմատախիլ արված կառուպցիայի ու մենաշնորհների մասին ներքին ու արտաքին լսարաններում ճառող թավշյա վարչապետն այսօր ստիպված է խոստովանել, որ ստել է, որ անտեղյակ է ճշմարտությանը։ Ստիպված է հաստատել, որ իր գրեթե 10-ամսյա ամբողջատիրական կառավարման հետևանքով «այսօրվա Հայաստանում» արատավոր դրսևորումներ են ստացել «իշխանության վերնախավի հանցագործությունները, ապօրինությունները, իրավունքների ոտնահարումները, կաշառքի ու բռնության դեպքերը»։

Միաժամանակ, այս կերպ Փաշինյանը հստակ ցույց է տալիս, որ այլևս չունի ժողովրդի աջակցության կարիքը։

Ակնհայտ է, որ երկրի ներքին կյանքում Փաշինյանին այլևս չի հաջողվում ոչինչ։ Թավշյա իշխանությունն այլևս ներքաղաքական ու տնտեսական, նաև մյուս բոլոր հարթություններում ամեն ինչ ձախողում է։ Մինչդեռ` արտաքին պատվերը և՛ Փաշինյանը, և՛ ըստ շահադիտությունների ու նպատակների պառակտվող ու խմբերի բաժանվող իշխանական վերնախավը կատարում է կատարելապես։

Հենց այն, որ բացառապես պոպուլիզմի ալիքի վրա կատարված իշխանափոխությունը անթաքույց կոչվեց «թավշյա», (Ջին Շարփի ստրատեգիայով ու տակտիկայով և Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ իրագործվող գունավոր հեղափոխությունների ընդհանրական անվանումն է) իսկ այսօր ժողովրդավարության ու օրինականության բեռից ազատվելու և նկատելի այլ շրջադարձեր են կատարվում, միանգամայն այլ հարցադրումներ է առաջացնում։

Ի սկզբանե զարմանալի էր, բայց արագ զարգացող իրադարձությունների համատեքստում պատասխանը չէր գտնում այն հարցը, թե` ինչո՞ւ է Փաշինյանն իր «իշխանափոխությունը» համառորեն շեշտված կոչում «թավշյա, աննախադեպ ու բացառիկ», երբ ակնհայտորեն` ԼՏՊ-ի 2008-ի հեղաշրջման փորձի շարունակությունն է և չեխոսլովակյանի, վրացականի, ուկրաինականի, սերբականի ու մյուս բոլորի ընդհանրացված տարբերակը։

Մինչդեռ Փաշինյանի ու թավշյա վերնախավի «հետհեղափոխական» քայլերը, ժողովրդի դերը գործնականում այլևս գրեթե անտեսելը, օրինականությունն ու արդարադատությունը պրակտիկորեն անձև ու անհայտ անցումային արդարադատությամբ փոխարինելը ավելի ու ավելի պարզորոշ է դառնում, որ իրոք, մեր երկրում Փաշինյանն աննախադեպ ու բացառիկ ծրագիր է իրագործում։

Բանն այն է, որ մինչ այժմ բոլոր թավշյա հեղափոխությունների նպատակը եղել է լոկ իշխանափոխությունը` ինքնիշխան երկրի «անցանկալի» իշխանությունը «ցանկալիով» փոխարինելը։ Փաշինյանի ստանձնած «թավշյա» ավանտյուրան, ըստ էության, առաջին արտագունավոր, հետթավշյա «հեղաշրջման» փորձն է, որի հիմնական նպատակը` իշխանափոխության միջոցով պետության սուվերենությունը, երկրի ինքնիշխանությունը վերացնելն է։ Նույն հետթավշյա հեղաշրջման զուգահեռ տարբերակներից մեկն էլ այսօր փորձարկվում է Վենեսուելայում։

Չի բացառվում, որ Փաշինյանի գործողություններում հետհունվարյան այս կործանիչ շրջադարձն առաջինը նկատել է հենց նրա քաղաքական հոգեհայրը։ Եվ ԼՏՊ-ն բավարարվեց Փաշինյանից արագ սահմազատվելով։ Նա հարկ չհամարեց բացահայտել իր հոգեզավակի հետթավշյա միֆը, որը զուրկ է և՛ գիտակցությունից, և՛ տրամաբանությունից, և՛ բարոյականությունից, և՛ գեղագիտությունից, և՛ պատվից, և՛ խղճից, և՛ հիշողությունից, և՛ հիմքից։ Իսկ առաջին կործանիչ քայլն արդեն արված է` Իրանում։

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}