1in.am. Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ուզում վերադարձնել Տեր-Պետրոսյանին
... Բանն այն է, որ անընդհատ ապահովելով Տեր-Պետրոսյանի «քաղաքական գոյությունը» ներկայիս իրավիճակում, Ռոբերտ Քոչարյանն ու նրան հարող նախկին իշխող շրջանակները ստեղծում են իրենց «քաղաքական գոյության» ֆոնն ու այդպիսով փորձում արգելակել քաղաքական նոր ընդդիմության արմատավորման, բյուրեղացման որևէ հեռանկար: Դիրքավորելով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանը փորձում է այդպիսով լուծել իր «քաղաքական դիրքավորման» հարցը մի իրավիճակում, երբ գործնականում չունի դա անելու որևէ շոշափելի, առարկայական շանս: Միևնույն ժամանակ, դրանով փորձ է արվում արգելափակել մյուս հնարավոր դիրքերը, արդիական քաղաքական դիրքերի ձևավորումն ու դրանք զբաղեցնող ուժերի կայացման հնարավորությունը, գուցե պահպանելով այդ տեղերը ուժերի համար, որոնք նոր փաթեթավորումով կլինեն հին իշխանության սուրհանդակները Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում:
Այդպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանին կամ ՀՀՇ-ին քաղաքական առումով վերակենդանացնելու քոչարյանական փորձն ամենևին միտված չէ միայն նոր վարչապետին և նրա ուժին հարվածելուն: Դա միտված է ընդհանրապես նոր քաղաքական համակարգին հարվածելուն, որը կայացման շանս ունի միայն նախկին նախագահների քաղաքական տրամաբանության շրջանակից դուրս գալու դեպքում: Ըստ այդմ, քաղաքական այդ խնդրի լուծումը միայն նոր իշխանության խնդիրը չէ, այլ բոլոր այն ուժերի, որոնք ունեն ցանկություն և պատրաստ են գործել այդ եռանկյունու տրամաբանությունից դուրս:
Ամբողջությամբ՝ 1in.am-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու