Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ
Beeline-ը հայտարարում է Երևանում ֆիքսված ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման նախագծի մեկնարկի մասին: 2019 թ-ի ընթացքում ընկերությունն արդիականացնելու է մայրաքաղաքի ֆիքսված ցանցը՝ հաճախորդներին տրամադրելով հասանելիություն VDSL ինտերնետին և բարելավելով քաղաքային հեռախոսակապի որակը:
Առաջինը նոր տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն ստացան Կիլիկիա թաղամասի բնակիչները, որտեղ այսօր ընկերությունը պաշտոնապես հայտարարեց նախագծի մեկնարկի մասին և հավատարիմ հաճախորդներից մեկին նվիրեց Beeline-ի VDSL ինտերնետի տարեկան բաժանորդագրություն:
«Տասը տարի առաջ Beeline-ը հեղափոխություն կատարեց Հայաստանի ինտերնետի շուկայում՝ առաջարկելով ինտերնետ ADSL տեխնոլոգիայով: Այն ժամանակ անիրական թվացող 1 ՄԲ արագությամբ ինտերնետը դարձավ իրականություն, հարյուր հազարավոր ընտանիքներ դարձան մեր ինտերնետի բաժանորդներ, իսկ Հայաստանում վերջնական մոռացվեց dial-up հասկացողությունը: Այսօր առաջընթացը շարունակվում է, և մենք հայտարարում ենք մի նախագծի մեկնարկը, որը վստահաբար մեծ հաջողություն կունենա, ու յուրաքանչյուր բնակարանում ինտերնետը կդառնա 10-20 անգամ ավելի արագ, բայց անփոփոխ գնով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 ՄԲ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 138 հեռուստաալիք:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը
- Beeline-ի «գեղեցիկ» համարները հասանելի են 50 տոկոս զեղչով
- Beeline-ի կորպորատիվ հաճախորդները կարող են կարգավորել իրենց բիզնեսին հարմար սակագնային փաթեթ
- Beeline-ի Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին