Դավիթ Տոնոյան. Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց ՀՀ համաձայնության
«Բացառում եմ հնարավորությունը, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի»,-«Եռաբլուրում» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե օրեր առաջ գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, հնարավոր համարո՞ւմ եք առանց ՀՀ համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի։
Նա նշեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակում է, այն ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում. «Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է, ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի»։
Նախարարի խոսքով, այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ սահմանում իրավիճակը կայուն, վերահսկելի է։
Հարցին, թե ինչո՞ւ է թաքցվել չորս զինծառայողների մահվան դեպքերը, որի մասին գրել էր մամուլը, Դ.Տոնոյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ թաքցվել է։ Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ։ Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի զինծառայող են, տանը մահացել են։ Անգամ եթե դա բնական մահ է, էլի հայտարարում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Կարասին. ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ կերպով զարգանա
- ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման մեջ վակուում չկա. Պեսկով
- «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
- Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել
- ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շատ զգայուն է
- ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
- Սեմերիկով. Հույս ունենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին