Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մեկնարկեց հաղթանակով
Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ: Մեր ընտրանու կազմում հաջողության հասան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չեկավ: Չինաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ: Մյուս մրցախաղերն այս պահին դեռ շարունակվում են: Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան