«Իրատես»-ը՝ Բարգավաճ-Լուսավոր քաղաքական ալյանսի մասին
Խորհրդարանական ընդդիմությունը հետաքրքիր վերափոխումների մեջ է: Խորհրդարանական ընտրությունների շեմին իրար բզկտած, նախկին ու ներկա մեղքերը հասարակությանը ներկայացնելու պատրաստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս օրերին մերձեցման երեկոներ են կազմակերպում: «Բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Մի կողմից Նիկոլ Փաշինյանի «ցավն է տանում» ու վաստակում սեփականատիրոջ համբավ, մյուս կողմից էլ ԼՀԿ-ի հետ է սկսում հարաբերությունները հարթել: Մեր տեղեկություններով, վերջերս Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հանդիպել են: Ծառուկյանը նախ դժգոհել է Նիկոլ Փաշինյանից, հատկապես սեփական գազալցակայանների ու ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի համար, հետո «սիրտը բացել» է ու ասել, թե ինչ ունեն երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար դեմ, ճիշտ կլինի միավորվեն ու համատեղ գործեն Նիկոլ Փաշինյանի դեմ: Սակայն սա չի եղել խոսակցության միակ թեման:
Շարունակությունը՝ «Իրատես»-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու