Առաջարկություն բանակից խուսափած, արտերկրում գտնվող IT ոլորտի մասնագետների հետ կապված
Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ ում այս րոպեներին քննարկվում է բանակից այս կամ այն պատճառով «թռած» մարդկանց գումարի դիմաց «ներում» շնորհելու հարցը։ Այս հարցին 2 տարի առաջ անդրադարձել էի, ինչը ադրբեջանական լրահոսում բավականին բուռն արձագանք գտավ։
Այդ ժամանակ ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ բանակից խուսափած, արտերկրում գտնվող 11000 մարդկանց զգալի մասը IT ոլորտի մասնագետներ են։
Ստեղծված իրողությունների, կառավարության ծրագրում առանցքային տեղ զբաղեցրած ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացմանը նպաստող քայլեր կատարելու նպատակով, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ։
Ստեղծել մեխանիզմներ նշված ոլորտի մասնագետներին էլ ավելի արդյունավետ օգտագործել ի շահ երկրի։
Հայտնի է, որ IT ոլորտի մասնագետների համար սահմանված այդ գումարը վճարելը այդքան էլ մեծ խնդիր չէ, ուստի առաջարկում եմ մեխանիզմ մտածել, որ ոլորտի մասնագետները իրենց «մեղքը քաղեն» ոչ թե քեշ փողի տեսքով, այլ ասենք ինչ որ ժամկետում սահմանված աշխատանքի տեսքով, որը բացի երկրի համար այդչափ կարևոր ոլորտում խնդիր լուծելուց, կլուծի նաև այդ մարդկանց մոտ՝ ոչ պակաս կարևոր, հոգեբանական խնդիր։
Հ․Գ
Կարծում եմ կարևոր է, որ այս կամ այն պատճառով բանակից խուսափելուց հետո, մարդը իր մեջ զգա, որ տարիներ անց նա կարողանում է երկրի կարևորագույն ոլորտներից մեկում՝ ռազմաարդյունաբերության ոլորտում պիտանի լինել․․․․․․»