Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ շուտով ԱԺ-ն կունենա հագեցած օրակարգ
Այսօր մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան:
Օրակարգում ընդգրկված է երեք հարց՝
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ այս նստաշրջանի օրակարգը հագեցած չէ։ Դա, ըստ նրա, օբյեկտիվ պատճառներ ունի։ «Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, որից հետո մինչև այս փուլին հասնելը ԱԺ-ն ունենում էր երկու-երեք ամիս ժամանակ, և այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո, բնականաբար, մեծ ժամանակահատված չի եղել»,- նշեց ԱԺ նախագահը։
Նա նաև ասաց, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք քննարկման տարբեր փուլում են. «Վստահեցնում եմ, որ շուտով կունենանք հագեցած օրակարգ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան