Կազմակերպիչները կասեցրել են «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը
Կազմակերպիչները կասցրել են Թել-Ավիվում «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցութի տոմսերի վաճառքը` կասկածելով, որ դահլիճում լավագույն հարյուրավոր տեղերը բաժանվել են տեղի հայտնիներին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է մրցույթի անցկացման պատասխանատու «Կան» հեռուստառադիոկորպորացիան։
Կորպորացիան խոստանում է վերադարձնել տոմսերն ազատ վաճառք, եթե քննությունը հաստատի խախտումը։
«Կորպորացիան հրամայել էր վաճառքը կասեցնել։ Մտավախություն կա, որ դահլիճում լավագույն տեղերի հարյուրավոր տոմսեր հարյուր հազարավոր շեկել արժողությամբ վաճառվել են լրատվամիջոցների և սպորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների լայն հանրությանը շրջանում վաճառելու փոխարեն», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի ներքին գործերի նախարարը կարգադրել էր ոստիկաններին կանխել երկրորդական շուկայում «Եվրատեսիլի» տոմսերի վերավաճառքի փորձերը։
«Անթույլատրելի է, որ տոնական իրադարձությունը, որին հետևելու է ամբողջ աշխարհը, վերածվի հանցագործնների ձեռքում գործիքի՝ վնաս հասցնելով Իսրայելի հեղինակությանը»,- նշել է «Կան» կորպորացիայից։
Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-18-ը։ Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին
- Թել-Ավիվում «Եվրատեսիլի» շրջանակում կառուցվում է հատուկ «եվրագյուղ»
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
- Թել-Ավիվի քաղաքապետը խոստանում է անցկացնել «Եվրատեսիլն» առանց քաղաքականության
- Թել-Ավիվի քաղաքապետը հայտնել է «Եվրատեսիլի» կազմակերպիչների վրա ճնշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին