Լևոն Գալստյան. Եթե հարկ լինի, Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներին նաև հարցեր կտան
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովն անցնում է լարված աշխատանքի։ Սահմանված ժամկետում Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար դիմել է 30 մարդ, որևէ մեկն այս պահին չի հրաժարվել հետագա պայքարից։
Հանձնաժողովի քարտուղար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լևոն Գալստյանն անախադեպ է որակում նման ակտիվ մասնակցությունը։ Թե ինչո՞վ է դա պայմանավորված, նա ձեռնպահ է մնում գնահատականներ տալուց, բայց դրական երևույթ է համարում։
«Մենք ահագին գործ ունենք անելու։ Երեսունը բավականին մեծ թիվ է, մենք պետք է հասցնենք ուշադիր ուսումնասիրել, ծանոթանալ բոլոր հայտերին, եթե պետք լինի նաև թեկնածուների հետ ֆիզիկապես ծանոթանանք, լսենք նրանց, եթե անհրաժեշտ է, նաև հարցեր ուղղենք։ Դրանից հետո նոր որոշում կկայացնենք, արդյունքները կհրապարկենք»,-ասաց նա։
Թե երբ հայտնի կլինի հաղթող թեկնածուի անունը, հանձնաժողովի քարտուղարը դժվարանում է նույնիսկ մոտավոր ժամկետ նշել։
Տնօրենի պաշտոնի համար դիմել են
1. Ստեփան Զաքարյան
2. Արթուր Իսպիրյան
3. Լավրենտի Միրզոյան
4. Ալեքսանդր Սայադյան
5. Գարեգին Խումարյան
6. Հայկ Հովհաննիսյան
7. Դիանա Հարությունյան
8. Դավիթ Սարգսյան
9. Մարինա Թագակչյան
10. Հռիփսիմե Հովհաննիսյան
11. Գրիգոր Նազարյան
12. Իրինա Բարսեղյան
13. Լուսինե Քոչարյան
14. Վահե Հայրապետյան
15. Տիգրան Հարությունյան
16. Վարդգես Ավետիսյան
17. Մհեր Մարգարյան
18. Հովհաննես Թովմասյան
19. Լիլիթ Մելքոնյան
20. Արման Գալոյան
21. Վրույր Թադևոսյան
22. Մամիկոն Չատինյան
23. Ռուբեն Շահինյան
24. Զարուհի Հովհաննիսյան
25. Դավիթ Մաթոսյան
26. Տիգրան Ռշտունի
27. Անուշ Դաշտենց
28. Հռիփսիմե Առաքելյան
29. Ռուբիկ Հակոբյան
30. Մանվել Մկրտչյան։
Այսօր մամուլը գրել էր, որ հիմնական մրցակցությունն ընթանալու է թեկնածուներից երկուսի միջև։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար պայքարն ընթանալու է երկու թեկնածուների միջև
- Տիգրան Հարությունյանը առաջադրվել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար
- Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի առաջիկա 1-1.5 ամսում
- Մարկ Գրիգորյանը հեռացել է տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան