«Նշված կարգավորումն առավել խնդրահարույց էր ընտանեկան բռնության տեսանկյունից». հայտարարություն
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել, որտեղ մտահոգություն է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
«Մեր դիտարկմամբ օրինագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ մի շարք դեպքերում ընտանեկան և սեռական բռնություն կատարած անձինք պարզապես մնալու են անպատիժ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցենք, որ առաջարկվում է վերականգնել 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ «մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց»: Օրինագծի համաձայն՝ այս հաշվարկը պետք է կատարել 2004 թվականի հունիսի 9-ից։
Նշենք նաև, որ կառավարության կողմից բացասական եզրակացության արժանացած այս նախագիծն այսօր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ևս չընդգրկվեց։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է չկրկնել նախորդների սխալները
- ԱԺ խոհանոցում
- Այստեղ պետք է քաղաքական կամք. Մարուքյան
- Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվել ազատազրկման 1.5 օր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան