Լեոնիդ Միխելսոնը ամենահարուստ ռուսաստանցին է դարձել Forbes-ի վարկանիշում
Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ՌԴ խոշորագույն մասնավոր գազարդյունահանող «Նովատէկ» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը: Ռուսների շրջանում դա համարվում է ամենաբարձր տեղը, գրում է Գազետա.ռու-ն։
Նշվում է, որ ցուցակում ընդգրկվել է 8 ռուս գործարար։
Նրա կարողությունն, ըստ Forbes-ի, մեկ տարում ավելացել է 6 մլրդ դոլարով և կազմել 24 մլրդ ԱՄՆ դոլար: Այսպիսով, նա դարձել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) սեփականատեր Վլադիմիր Լիսինից, որը Forbes-ի տվյալներով, 2018 թվականին համարվում էր ամենահարուստ ռուաստանցին։