Նիկոլ Փաշինյան. Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն
«Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում և կիսել իր կնոջ հնչեցրած ու անպատասխան թողած հարցերի մասին հրապարակումը։
Աննա Հակոբյանը իր խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում մի նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Բրյուսել կատարած իր այցին, ինչպես նաև այնտեղ գործուղված լրագրողների կողմից հարցեր չտալուն։ Ինքն է շարադրել այն հարցերը, որոնք ենթադրաբար պետք է իրեն հղեին լրագրողները։ Իսկ վերջում հետգրությամբ ավելացրել է.
«Ես հիմա չեմ պատասխանում ինքս ինձ տված հարցերին, որովհետեւ չեմ կարող ինքս ինձ հետ հարցազրույց անել: Բայց վստահեցնում եմ, որ սիրով կպատասխանեի դրանց, եթե դրանք ինձ ուղղեր որեւէ լրագրող»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյան. Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Բելգիա ժամանած լրագրողների խմբին
- Աննա Հակոբյանը՝ լրագրողներին. Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների հույսին
- Աննա Հակոբյանը եղել է Դավոսում, բայց չի մասնակցել տնտեսական ֆորումին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան