Տերտերյանի երաժշությունն ու կնոջ կատաղած պարից ծնված պատմությունը
Այս տարի լրանում է կոմպոզիտոր ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ավետ Տերտերյանի ծննդյան 90-ամյակը։ Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ, համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։ Տերտերյանի սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ։ Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա՝ «Կրակե օղակ» և «Երկրաշարժ»։
Ավետ Տերտերյանը երաժշտությունը հնչում է մի շարք ֆիլմերում՝ Ֆրունզե Դովլաթյանի «Երևանյան օրերի խրոնիկա», Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ», «Հայր մեր», «Ցասման հացը», Հարություն Խաչատրյանի «Սահման» և այլն։
Ավետ Տերտերյանի երաժշտության ստեղծած պատկերներից ծնված պատմություն է «Բալետ» անիմացիոն ֆիլմը (2012 թվական)։ Panorama.am-ը մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս առաջացավ մտահղացում նման ֆիլմ ստեղծելու համար։
«Բալետի» սցենարի հեղինակ, ռեժիսոր Ն. Մուրադյանն ասաց, որ Տերտերյանի երաժտությանը ծանոթ էր որպես մի շարք ֆիլմերի սաունդթրեք, սիմֆոնիաները շատ ավելի ուշ է լսել, ավելի շուտ «լսացրել է Սուրեն Տեր-Գրիգորյանը»։
««Շողակաթ» հեռուստաընկերությունում իմ սենյակում նստած լռությունն էի վայելում, նոր էր առանձին նստելու հաճույքը։ Մտավ Սուրիկը, Տերտերյանի դիսկը տվեց, ասաց,- Լսի հըլը ,- ու գնաց։ Լսեցի ու տակը մնացի, այնքան պատկեր անցավ մտքովս։ Առաջինը հառնեց Օպերայի շենքը որպես քաղաք անապատում, հետո պարեց Վան Էյկի նկարներից դուրս թռած մի կին։ Կնոջ կատաղած պարը ծնեց պատմություն իր ընտանիքի մասին»,- պատմեց մուլտիպլիկատորը։
Ֆիլմի վրա աշխատանքը տևել է 3 տարի։ Այն ավարտելու համար Ն. Մուրադյանը դուրս է եկել աշխատանքից։
«Կինոկենտրոնը մի տարի ֆինանսավորեց, ու ստացվեց մի բան, որը դեռ սիրում եմ»,- ասաց Ն. Մուրադյանը։
«Բալետ» անիմացիոն ֆիլմն ունի երկու մրցանակ՝ «Հայակ» և «WEB ԾԻՐԱՆ 6»։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը նվիրվում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի վառ և ինքնատիպ ներկայացուցիչներից Ավետ Տերտերյանի 90-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- Թումանյանի հեքիաթները լատիշերեն և Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով
- Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները
- «ՌեԱնիմանիա»-ի շրջանակում կայացավ Նաիրա Մուրադյանի «Տարոնի օրոր»-ի պրեմիերան
- Լրիվ բավարարված եմ ինձ զգում, եթե մոտիկներս տեսնում և հավանում են. Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Նաիրա Մուրադյան՝ որ ժամանակից չի վախենում ու չի հնանում
- Նաիրա Մուրադյանի կենդանացրած գրքերը (լուսանկարներ)
- «Գնա խաղաղությամբ», «Հայոց գրեր», «Բալետ»… Երկու տասնյակից ավելի աշխատանքներ… Նաիրա Մուրադյան
- Նաիրա Մուրադյան. Պետական գումարներով ստեղծվում են անիմացիոն ֆիլմերը, բայց չեն հասնում այն մարդկանց, ում պետք է… Ինչո՞ւ
- Նաիրա Մուրադյան… հանդիպումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան