Շենգավիթի նախկին ոստիկանապետն առարկեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստում հարցաքննվեց գործով տուժող, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ խմբի անդամներից որևէ մեկին մինչ այդ դեպքերը չի ճանաչել։
«Կրակոցների ընթացքում ցավ զգացի որովայնիս շրջանում։ Տեսա, որ վիրավորվել եմ, արյունահոսում էի։ Ինձ մոտ էր Շենգավիթի ներկայիս ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանը։ Նա ասաց, որ ցավ է զգում, ձեռքս տարա, տեսա ինքն էլ է վիրավորվել, արյունահոսում է։ Դրանից հետո ինձ տեղափոխել էին «Մուրացանի» հիվանդանոց, որտեղ վիրահատվել եմ, մի քանի օր ստացիոնար բուժում եմ ստացել, դրանից հետո բուժումները շարունակել եմ տանը։ Մոտ 1,5 ամիս անց կրկին դուրս եմ եկել ծառայության»,- պատմեց Ա. Հովհաննիսյանը։
Նա առարկեց, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու դեմ էին արտահայտվել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նաև նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- «Օսիպյանական ոստիկանության դեմքը սա է»
- Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռերը» համաներվեն
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- Վալերի Օսիպյանն առարկեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան