1in.am . Սա Հայաստանի վարչապետի՝ Բրյուսել այցի ստորջրյա հատվածն է
... Բրյուսել այցը տեղի է ունենում Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցից ընդամենը օրեր անց: Այց Թեհրան, որտեղ հնչել են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական նշանակության հայտարարություններ: Այդ տեսանկյունից, առանց եթե-ի, իհարկե, և պետք չէ, որ սարը գնա Եվրոպայի մոտ, ավելի ռացիոնալ է, որ Եվրոպան գա սարի մոտ, տվյալ դեպքում Հայաստան:
Դեռևս թավշյա հեղափոխությունից հետո, երբ հեռանկարների առումով հանրայնորեն դրվում էին աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ նոր Հայաստանի հարաբերությունների ճշգրտման հարցերը, առիթ ունեցել եմ արտահայտելու, որ Հայաստանի, այսպես ասած, արևմտյան քաղաքականությունն այլևս հենց Հայաստանում է, և հենց այդ կետի վրա պետք է ձևավորվի եվրաատլանտյան բևեռի հետ Հայաստանի հարաբերությունը, դրա օրակարգի և թիրախների մշակման շուրջ երկխոսությունը:
Ընդ որում, այստեղ հարցը շատ ավելի խորն է, քան զուտ Հայաստանի հետ հարաբերությունը:
Բանն այն է, որ Հայաստանն ունի ռեգիոնալ առանձնահատուկ դեր ու նշանակություն, ընդ որում ոչ միայն Կովկասի, այլ ընդհանրապես մերձավորարևելյան ուղղությամբ ձգվող կորի տեսքով: Այս համատեքստում խորհրդանշական և նշանային է, որ Նիկոլ Փաշինյանը հենց Իրան այցի ընթացքում արեց հայտարարություններ, որոնք շատ ավելի լայն էին, քան հայ-իրանյան երկկողմ գործակցության հարցը:
Իրանը խորքային առումով Կովկասից Մերձավոր Արևելք հայկական դերակատարության յուրօրինակ հանգրվան է, առիթ ունեցել ենք ասելու՝ հայկական տարրի հանդեպ բացառիկ պետական խնամքով հանդերձ: Եվրոպայում, խոշոր հաշվով, պետք է ստանան այդ հարցի պատասխանը՝ ուզո՞ւմ են անցնել հայկական կորագծով, դրա աշխարհաքաղաքական և պատմա-քաղաքակրթական նշանակության տիրույթով, թե՞ ոչ: Ընդ որում, այդ հարցը առկա է ինչպես եվրոպական ընտանիքի համար ընդհանրապես, այդպես էլ դրա առանձին անդամների՝ տարբեր պետությունների, եվրոպական լիդերներից մինչև տարբեր նշանակության եվրոպական հենակետեր պետություններ, հիմնականում Արևելյան Եվրոպայում: Սա Հայաստանի վարչապետի՝ Բրյուսել այցի ստորջրյա հատվածն է, որն ունի նավարկության շատ երկար ճանապարհ:
Հոդվածն ամբողջությաբ՝ 1in.amhttps://www.1in.am/2519052.html
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու