ԿԸՀ նախագահը շնորհակալություն հայտնեց հնչեցված բոլոր տեսակետների համար
Ազգային ժողովում շարունակվում է «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քննարկումը։
Մինչ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ելույթը, ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և հայտարարեց. «Ընտրական ինստիտուտները ունեն կատարելագործման կարիք, և ուզում եմ օգտվել առիթից ու քաղաքական ուժերին հրավիրել ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու»։
Այնուհետև Մուկուչյանն իր ելույթում նշեց, որ երեկ պատգամավորների կողմից շատ ակտիվ բարձրացվեցին այն հիմնական խնդիրները, որոնք նկատել են, առկա են. «Բարձրաձայնեցին թե թերացումները, թե ձեռքբերումները, և որ ամենակարևորն է՝ բավականին մեծ հնարավարություն ունեցան խոսելու նաև առաջարկությունների հետ կապված։ Մի բան կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ»։
ԿԸՀ նախագահը շնորհակալություն հայտնեց հնչեցված բոլոր առաջարկությունների ու տեսակետների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ճիշտ է նախընտրական քարոզչության եզրույթի ամրագրումը ԸՕ-ում. Մուկուչյան
- Առաջին անգամն էր, որ ընտրության արդյունքները հրապարակվեցին և ՍԴ-ում որևէ վիճարկում չեղավ. Մուկուչյան