ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջարկված օրինագծերը
Խորհրդարանն այսօր քվեարկության դրեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված օրենքի երկու նախագծերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ կողմ 111, դեմ 2 ձայների հարաբերակցությամբ։
Օրինագծով առաջարկվում է վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարողանան վճարել ըստ ամիսների:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն էլ ընդուվեց միաձայն՝ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։
Այս նախագծով էլ առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետը:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում ենք, որ այս նախաձեռնությունը ժամանակավոր լուծում կտա. Անափիոսյան
- Բանակից խուսափածներին վերջին հնարավորությունը տրվեց
- ԱԺ խոհանոցում