Ամեն ինչ արվում է Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար. Զեյնալյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց. «Ունե՞ք արդյոք խնդրի լուծման ուղիներ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին հնարավորինս արագ Հայաստան վերադարձը կազմակերպելու համար»։
Զեյնալյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը օգտագործում է բոլոր դիվանագիտական և հումանիտար գործիքները՝ Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար։
«Կարեն Ղազարյանի իրավապաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, նաև պահանջել են հրատապ միջոց կիրառել ու հիմա այդ գանգատը քննվում է: Հայաստանի Հանրապետությանը կծանուցվի ու ՀՀ-ն կներգրավվի որպես երրորդ կողմ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է փոխանակման առաջարկությանը՝ նախարարն ասաց, որ ՀՀ-ն մերժել է դա, քանի որ ՀՀ-ում նույն կարգավիճակով գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան:
«Մենք գտնում ենք, որ Կարենը ապօրինաբար է գտնվում անազատության մեջ և այն, ինչ-որ վերագրվում է Կարենին՝ չի համապատասխանում իրականությանը»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան