«Ժամանակ». ԼՀԿ փոփոխությունների առաջարկը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում:
ԼՀԿ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, ում առողջական վիճակը վատթարացել է «զինվորական ծառայության ընթացքում և պատճառով»:
Սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետև շատ դեպքերում զինծառայողները զրկվում են փոխհատուցումից միայն այն պատճառաբանությամբ, որ առողջական վիճակի վատթարացումը կապ չունի մարտական գործողությունների հետ, մինչդեռ զինվորի ծառայությունը միայն մարտական գործողությունները չեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում