Ամեն ինչ արվում է Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար. Զեյնալյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց. «Ունե՞ք արդյոք խնդրի լուծման ուղիներ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին հնարավորինս արագ Հայաստան վերադարձը կազմակերպելու համար»։
Զեյնալյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը օգտագործում է բոլոր դիվանագիտական և հումանիտար գործիքները՝ Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար։
«Կարեն Ղազարյանի իրավապաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, նաև պահանջել են հրատապ միջոց կիրառել ու հիմա այդ գանգատը քննվում է: Հայաստանի Հանրապետությանը կծանուցվի ու ՀՀ-ն կներգրավվի որպես երրորդ կողմ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է փոխանակման առաջարկությանը՝ նախարարն ասաց, որ ՀՀ-ն մերժել է դա, քանի որ ՀՀ-ում նույն կարգավիճակով գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան:
«Մենք գտնում ենք, որ Կարենը ապօրինաբար է գտնվում անազատության մեջ և այն, ինչ-որ վերագրվում է Կարենին՝ չի համապատասխանում իրականությանը»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանում է Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման վճիռը
- Գևորգ Դանիելյան. Խիստ հրատապ է դիտարկվում Կարեն Ղազարյանի ազգականներին աջակցելու հարցը
- «Կարեն Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է»
- Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին ազատազրկեցին 20 տարով
- Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները Տոնոյանը ներկայացրել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
- Դավիթ Տոնոյան. Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- ԿԽՄԿ ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան