Մինչ պատկան մարմինները փորձում են որոշել մեկ մյուսի մեղքի բաժինը, Երևանը շարունակում է մնալ աղբի մեջ
Երևանում աղբահանության մակարդակը շարունակում է հեռու լինել բավարար կոչվելուց։ Ասվածի ապացույցը համացանցում ոչ պատշաճ աղբահանության մասին քաղաքացիների կողմից շարունակ հրապարակվող լուսանկարներն ու դրանց ուղեկցող գրառումներն են։
Քաղաքացիները շարունակում են մեղադրել պատկան մարմիններին, իսկ Երևանի քաղաքապետարանն ու «Սանիթեք» ընկերությունը իրավիճակի մեղավոր մեկը մյուսին տեսնել։
Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկարներ հրապարակվեցին Երևանի մի շարք վարչական շրջաններից, մասնավորապես՝ Նոր Նորքից, Դավթաշենից, Հալաբյան փողոցից, Ազատության պողոտայից, Քանաքեռ-Զեյթունից, որտեղ ոչ միայն լեփ-լեցուն աղբամաններ են պատկերված, այլև դրանց շրջակայքն է ողողված աղբով։
Նշենք, որ ըստ «Սանիթեք»-ի և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի՝ պետք է ութսուն տոկոսից ավելի չլցվի աղբամանը, սակայն այդ կետը մշտապես խախտվում է։
Խնդրի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց թե քաղաքապետարանի և թե «Սանիթեք» ընկերության հետ։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ իրենք ևս ֆիքսում են՝ աղբահանությունը բավարար կերպով չի իրականացվում։
«Ութսուն տոկոս ստանդարտները չպահելու պատճառով է, որ քաղաքապետարանը պարբերաբար իր դիտողություններն է անում ընկերությանը։ Քաղաքապետարանը իրավական և փաստացի կարգավորման ձևեր է մշակում աղբահանության վիճակը հասցնելու այն մակարդակին, որին որ ձգտում է քաղաքի հանրությունը և քաղաքային գործող իշխանությունը։
Թե փողոցների սանմաքրման, թե աղբահանության ստանդարտների պահպանության հետ կապված քաղաքապետարանը պարբերաբար իր դիտողություններն է ներկայացրել։ Մենք արձանագրել ենք, որ «Սանիթեքը» չունի բավարար ռեսուրսներ և բավարար կարողություններ քաղաքի աղբահանությունը պատշաճ կերպով իրականցնելու համար»,- ասաց Կարապետյանը։
Իրավիճակի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ նաև աղբահանություն իրականացնող ընկերությունից, որտեղից խնդրեցին իրենց գրավոր հարցում ուղարկել։
Օրեր առաջ ուղարկված հարցերին, թե ինչու՞ է խախտվում պայմանագրի կետը, ինչու՞ աղբարկղերը չեն լվացվում, փողեցների լվացումն ինչպես է կատարվում, այսօր ստացանք հետևյալ պատասխանը. «Մեր ընկերությունն իրականացնում է աղբահանությունը Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի հիման վրա։
Աղբամանների լվացումը կարող է կատարվել միայն պատշաճ ջրահեռացման համակարգի առկայության դեպքում, ինչի առկայությունը Երևանի քաղաքապետարանը դեռևս չի ապահովել։ Փողոցների լվացումն ըստ պայմանագրի չի իրականացվում ձմեռային ամիսներին, տարվա մյուս ամիսներին պատշաճ կերպով իրականցվում է մեր ընկերության կողմից»։
Ինչ վերաբերում է տեխնիկայի և աղբամանների համալրմանը կամ վերանորոգմանը, ընրկերությունից նշում են, որ այն կիրականացվի շուտով՝ քաղաքապետարանի և Սանիթեքի միջև փոխադարձ համաձայնության վերջնականացումից հետո։
Ստացվում է, մինչ պատկան մարմինները փորձում են որոշել մեկ մյուսի մեղքի բաժինը, մայրաքաղաքաի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է այդպես էլ մնալ առանց լուծման։
Լուսանկարները՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից
Հարակից հրապարակումներ`
- Աղբահանության «մտրակն ու կարկանդակը»
- Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աղբահանության համար
- «Սանիտեքը» չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա. Պիպոյան
- «Սանիտեկ»-ը քաղաքապետարանին առաջարկում է վճարած տուգանքն օգտագործել նոր աղբամաններ գնելու համար
- Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
- «Սանիթեք»-ն աղբը չի տանում. Բնակիչները դժգոհ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին