Նիկոլ Քիդմանը «պատերազմ է հայտարարել» Հոլիվուդում կանանց իրավունքների համար
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը հայտարարել է, որ մտադիր է պայքարել Հոլիվուդում կանանց դերի ամրապնդման համար։ Նա ցանկանում է ամրապնդել կանանց դիրքը կինոինդուստրիայում։
«Ես ինձ խոստացել եմ 18 ամիսը մեկ անպայման ընդունել կին ռեժսորի կամ պրոդյուսերի առաջարկը»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ ասել է Քիդմանը ABC-ին տված հարցազրույցում։
Բացի այդ, դերասանուհին նշել է, որ ավստրալիական կինոինդուստրայի նկատմամբ իրեն պարտական է զգում, որը բացել է իր ճանապարհը Հոլիվուդում։ Քիդմանն ընդունում է համերկրացիների կողմից արվող բոլոր առաջարկությունները։
Նա վերջերս նկարահանվել է ավստրիալիացի ռեժիսոր Դոել Էջերթոնի «Անհետացող տղան» ֆիլմում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան