«Պետք է անել այնպես, որ քաղաքին վերաբերող կարևորագույն խնդիրները կախված չլինեն մի մարդուց»
«Ճարտարապետական խնդիրների վերաբերյալ մի քանի անգամ ճարտարապետներով ներկայացրել ենք մեր նկատառումները, հարկավոր է մոտեցումը և կառուցվածքը փոխել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։
Նրա խոսքով, երկար տարիներ ընդունված է մի կառուցվածք՝ գլխավոր ճարտարապետ, քաղաքապետ, և այլն, և այլն, ինչը չի աշխատում։ Ճարտարապետն ընդգծեց, որ արտասահմանյան շատ քաղաքներում գլխավոր ճարտարապետ ընդհանրապես գոյություն չունի։
«Պետք է անել այնպես, որ քաղաքին վերաբերող կարևորագույն խնդիները կախված չլինեն մի մարդուց։ Դժվար վիճակում է լինում նաև այդ մարդը։ Մի մարդու միշտ կարելի է կոտրել, փոխել, համոզել։ Քանի դեռ դա չի արվում, նման խնդիրները կշարունավեն և ավելի կվատանա»,- ասաց Հ. Պողոսյանը՝ մատնանշելով Խորենացի 13 հասցեում գտնվող 1950-ական թվականներին կառուցվածք շենքը, որը քանդվում է։
Նա նշեց, որ այդ շենքն, իրոք, արժեքավոր էր, չէր կարելի քանդել, արտացոլում էր այն ժամանակաշրջանը, երբ կառուցվել է։ Ճարտարապետը Ֆեյսբուք սոցիալական ցանցում է տեսել այն նախագիծը, որը պետք է իրականացվի քանդվող շենքի տարածքում։
«Շատ զարմացել եմ։ Ճարտարապետների միությունը մի կողմի վրա է, որևէ մեկը նրան չի հարցնում։ Այդ նախագիծը չգիտեմ, թե որտեղից են գտել։ Մենք դա չենք տեսել։ Միությունում կա որակավորման հանձնաժողով, լիզենցիա են տալիս, բոլոր նախագծողերը, նախագծերն անցնում են մեր հանձնաժողովով։ Նման նախագիծ, ճարտարապետ չի եկել, լիցենզիա չի ստացել»,- ասաց Հ. Պողոսյանը։
Նա նաև նշեց, որ այդ նախագիծն իր մեջ է վերցնում նաև նախկինում քանդված «Սևան» հյուրանոցը։
Ասուլիսին ներկա Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով, անփութության հետևանքով Երևանը կդառնա անդեմ բան, պետք է եղածի վրա կառուցել, զարգացնել ու պահպանել։
«Սխալներ եղել են բոլոր ժամանակներում։ Տեսնում ենք նախկին սխալները ու այսօր մասնակից ենք դառնում այդ սխալներին»,- ասաց նա։
Հ. Շահումյանին զարմացնում է այն, որ առանձին մասնագետներ իրենց վրդովմունքը հայտնում են, սակայն լուռ է Երևանի ավագանին, Հանրային խորհուրդը։
Նա նշեց, որ Խորենացի 13 շենքն ընդգրված է եղել հուշարձանների ցանկում, հանել են, բայց ոչ ոք իրավունք չուներ այն հանելու այդ ցանկից։
Հարակից հրապարակումներ`
- Թոքմաջյան. Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել
- Այն, ինչ այս պահին մնացել է Խորենացի 13 շենքից
- Բողոքի ակցիա՝ Հայկ Մարությանի ու Արթուր Մեսչյանի դեմ
- «Շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի»
- Վանդալը վերադարձել է
- Արթուր Մեսչյան. 100 օրում ճաշակեցի և քեն, և ոխ
- Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
- Մեսչյանը վստահեցնում է՝ քանի ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ է, ոչ մի հուշարձան չի քանդվելու
- Գլխավոր ճարտարապետի դերը՝ Մեսչյանի ներկայացմամբ
- Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան