ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստի ընթացքում դատարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ այսուհետ դատական նիստերը փակ են լինելու, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Դատավորն այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպից հետո, այդ դեպքում ոչ թե նիստերի դահլիճում, արդեն հենց այն հատվածում, որտեղ գտնվում էին ամբաստանյալները, տուժողները, դատարանը որոշել է դատական սանկցիա կիրաrել տուժող, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանի և Արեգ Կյուրեղյանի նկատմամբ՝ նկատողության ձևով, ովքեր խախտել էին դատարանում սահմանված կարգը և չէին ենթարկվել նախագահող դատավորի իրավաչափ կարգադրություններին դատական նիստի կարգը պահպանելու վերաբերյալ։
Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում «Սասնա ծռերի» աջակիցները՝ «Ազատություն ապստամբներին», «Ոչ սաբոտաժին» գրառմամբ պաստառներով։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- «Օսիպյանական ոստիկանության դեմքը սա է»
- Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռերը» համաներվեն
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին