Ճարտարապետական «Օսկարը» ստացել է ճապոնական պոստմոդեռնիզմի դասականը
Աշխարհի ամենահեղինակավոր Պրիտցկերովյան մրցանակը, որը տրվում է ճարտարապետությունում ակնառու նվաճումների համար, այս տարի ստացել ճապոնացի Արատա Իսոդզակին։ rbc.ru -ի հաղորդմամբ, ժյուրիի կարծիքով, ճարտարապետ Իսոդզակին «առաջ է անցել ժամանակից և նպաստել Արևելքի ու Արևմուտքի երկխոսությանը»։
Պրիտցկերովյան մրցանակաբաշխության ժյուրին խոստովանում է, որ Իսոդզակիի ճարտարապետական ոճը դժվար է համակարգել և միանշանակ նկարագել, քանի որ տասնամյակների ընթացքում այն զգալիորեն փոխվել և զարգացրել է։ Ժյուրին գնահատել է նրա ներդրումը ճարտարապետության մեջ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական մակարդակով։
Մրցանակաբաշխությունը և 100 հազար դոլարի չափի դրամական մրցանակի հանձնումը կայանալու է մայիսին Վերսալում։
Արատա Իսոդզակին իր կեսդարյան կարիերայի ընթացքում ամբողջ աշխարհում նախագծել է ավելի քան 100 կառույց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան