Հասարակություն 14:01 07/03/2019 Հայաստան

Աննա Հակոբյան. Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է անդրադառնալ լրատվամիջոցներին։ Հիշեցնենք, որ վարչապետի տիկnջ գրառումներին արձագանքեցին Բրյուսել մեկնած լրագրողները։ «Առավոտ» օրաթերթը նաև նյութ հրապարակեց, թե ինչ պայմաններում են տեսել լրագրողներն վարչապետի տիկնոջն ու դստերը։

Այսօր էլ Աննա Հակոբյանը գրել է

«Շատ սիրելի լրագրողներ,

Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատմավիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորև մեջբերումներ են նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին:

Եթե մենք չընդունենք, որ խնդիր ունենք, երբեք չենք կարող լուծել այդ խնդիրը:

1. «......Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, եւ նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում: Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի`շաբաթը մեկ անգամ: Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը:

Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում: Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետեւ այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները: Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել: Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում են ասել»: / Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին իրավահաջորդ է պատրաստում. աղբյուր` չափազանց հավաստի/ Հայկական Ժամանակ/ 18/11/2016 /


2. «....Եւս մեկ տարօրինակ սովորույթ. լրագրողները վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ tet a tet հանդիպման ժամանակ զրույցը տեղափոխում են խոհափիլիսոփայական դաշտ, որտեղ պաշտոնյաները հիմնականում առավելություն են ունենում, արդյունքում ԶԼՄ-ի համար ապահովելով խիստ անհետաքրքիր նյութ: Իսկ հետաքրքիր եւ ռեալ քաղաքական պրոցեսների մասին ուղիղ հարցեր, որպես կանոն, չեն տրվում:

Դրանց մասին կամ չի գրվում, կամ գրվում է «Բամբասանք» խորագրին արժանի ոճով: Մինչդեռ, օրինակ, այս օրերին տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակների շուրջ պրոցեսները, Գագիկ Ծառուկյանի վերադառնալ-չվերադառնալու հարցը, ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր դաշինքը, Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ականների հարաբերությունները եւ բազմաթիվ այլ թեմաներ ժամանցի թեմա չեն, դրանք քաղաքական գործընթացներ են: Ամոթ չէ, որ ցուցակի շուրջ քննարկումներ են գնում:

Ամոթ չէ այդ մասին նորմալ ձեւակերպված հարց ուղղել կուսակցությունների ներկայացուցիչներին եւ պարտադիր չէ այդ ընթացքում անպայման գզվռտոց բառն օգտագործել......Ի վերջո, պրոֆեսիոնալ լրագրողի համար կարեւոր չէ ինքն ընդդիմադիր մամուլում է աշխատում, թե՝ իշխանամետ: Պրոֆեսիոնալիզմի առաջ, ընդհանրապես արգելքներ չկան, պրոֆեսիոնալների առաջ ընկրկում են նույնիսկ ամենահմուտ, եւ ամենաագրեսիվ պաշտոնյաները: Կարելի է ցանկացած պաշտոնյայի ցանկացած հարց տալ եւ ստանալ հետաքրքիր պատասխաններ: Դրանից կշահեն բոլորը` պաշտոնյան, հասարակությունը, պետությունը: Քաղաքականության մակարդակն էլ գուցե բարձրանա»: /Կառավարություն VS խմբագիրներ. որն էր խայտառակ ձախողման պատճառը/ Հայկական ժամանակ/ 07/12/2016 /

3. «....Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց հանրությունից ոչինչ չեն էլ ակնկալում, ի սկզբանե նման խնդիր չեն դրել եւ չեն հետապնդում: Այսինքն, եթե ուրիշ ոչինչ չմնա, այս լրատվամիջոցները կան ու կան: Բայց, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի լինում: Տվյալ դեպքում հասարակությունն այդ լրատվամիջոցների ծառայությունների համար անպայման վճարելու է, սակայն դա դրամական տեսքով չի լինելու: Բայց թե որն է լինելու վճարը, բոլորովին այլ խոսակցության թեմա է:

Եվս մի խոսք կա, որ ձրի տրված բանը լավը չի լինում: Ի վերջո հասարակությունը, որ առայժմ վայելում է մեծ թվով աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, աղբյուրների մեջ ընտրություն կատարելու հաճույքը, ինչը նոր երեւույթ է նրա համար, անպայման կանգնելու է հիասթափության եւ լրատվական քաղցի առաջ: Որովհետեւ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունեն, ունեն բազմաթիվ սահմանափակումներ այս կամ այն լրատվությունն ու վերլուծությունը հրապարակելու առումով, եւ սրանով պայմանավորված՝ նրանք ավելի շատ լրատվության խաբկանք են ստեղծում, քան լրատվություն մատուցում»: / Հայկական մամուլի ճգնաժամը. մեկ հոդված՝ տասնյակ հազարավոր ընթերցողներ, եւ ո՞ւր է ճգնաժամը/ Հայկական ժամանակ/ 19/10/2017 /

Հ.Գ. Իմ այսօրվա կարգավիճակի բերումով այս մտահոգություններն ավելի են խորացել միայն այն պատճառով, որ մեր խնդիրը` իմ եւ ձեր խնդիրը, ինձ համար շատ ավելի տեսանելի է դարձել, երբ ես հայտնվել եմ լրագրողների հակառակ կողմում: Եւ յուրաքանչյուր լրատվական անորակություն ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք, դրանք ոտնահարում են իմ լրագրողական ինքնասիրությունը, անկախ նրանից, թե որ լրատվամիջոցում են լույս տեսնում, ովքեր են այն ֆինանսավորում, եւ ինչ նպատակ են հետապնդում այդ նյութերը:

Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, եւ մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}