«Ժողովուրդ». ՊՎԾ աշխատակիցների գործը խոր արմատներ ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խոր արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տարիներ շարունակ հեմոդիալեզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է:
Ըստ որոշ լուրերի` ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ` պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը: Թեև Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով: Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, և կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմություն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում