«Հրապարակ». ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ուշադրության տակ է պահում հայկական երկաթգիծը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։ Նրա փոխարեն գլխավոր տնօրենի խորհրդական է նշանակվել ՌԴ քաղաքացի Դավիթ Վարդանյանը, որը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից է։
Այս գերատեսչությունը մշտապես իր ուշադրության տիրույթում է պահում հայկական երկաթգիծը։ Մեր տեղեկություններով, Արմեն Դարբինյանն ամեն ինչ արել է աշխատանքը չկորցնելու համար, ընդհուպ դիմել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությանը՝ Մոսկվա։ Արդյունքում նշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական։ Երկաթուղուց մեր լուրը հաստատեցին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում