Շվարցենեգերը պատմել է նոր «Տերմինատորի մասին»
Դերասան Առնոլդ Շվարցենեգերը մանրամասներ է ներկայացել «Տերմինատոր» ֆիլմաշարի նոր մասից։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Թիմ Միլլերը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, Շվարցնեգերը նշել է, որ Միլերը նկարահանումների ժամանակ սերտ համագործակել է ֆիլմի պրոդյուսեր Ջեյմս Քամերոնի հետ։ Դերասանը նշել է, որ նկարահանումների ժամանակ ամեն սյուժե մանրամասն քննարկվում էր, թե «ինչպես պետք է ավարտվի երկխոսությունը»։
«Ես զգում եմ, որ լավ ձեռքերում էի»,- ասել է դերասանը։
Շվարցնեգերը նաև նշել է, որ ֆիլմի բյուջեն կազմում է 160-220 միլիոն դոլար։
«Ես տեսել եմ ֆիլմից 15 րոպե։ Հիանալի է, ես ակնկալում են ինչ-որ փառահեղ բան»,- իր խոսքն ավարտել է Շվարցենեգերը։
«Տերմինատոր. Մութ ճակատագիր» ֆիլմի սյուժեն խիստ գաղտնի է պահվում։ Թիմ Միլերի ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Մաքենզի Դևիսը, Լինդա Հեմիլթոնը, Բրեթ Ազարը, Ռոշել Նիլն ու այլ դերասանները։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 31-ին։ Տերմինատորների շարքի առաջին ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Քամերոնը բացահայտել է նոր «Տերմինատորի» անվանումը
- Նոր «Տերմինատոր»-ը կլինի 2019-ին
- Ջեյմս Քեմերոնը ցանկանում է Տերմինատորի մասին նոր եռագրություն ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան