ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ռուսաստանի թիմին
Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան:
Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի թիմի հետ։ Առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ։