Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի անցկացման մասին։
Ընկերությունից հայտնում են, որ մինչև 2019 թ. մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են այդ հեռախոսը գնել հատուկ իջեցված գնով՝ կանխիկ կամ վարկով՝ ամսական վճարելով 2400 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։
Բացի այդ, մարտի 8-ից 10-ն ակցիայի շրջանակներում հեռախոսի հետ անվճար կտրամադրվի «Արծաթ» գեղեցիկ համար։
«Ձգտելով մեր ծառայությունները դարձնել առավել պարզ և հարմար, մենք մտածում ենք ոչ միայն մեր փաթեթների, այլև հաճախորդներին հասանելի և որակյալ սարքավորումով ապահովելու հնարավորության մասին։ Այս գարնանային ակցիան հենց այդ նպատակն ունի, և մենք ուրախ ենք առաջարկել հաճախորդներին այս նորաձև ու հասանելի սմարթֆոնը, իսկ փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ և հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Xiaomi Redmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 և 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ
- Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ
- Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը
- Beeline-ի «գեղեցիկ» համարները հասանելի են 50 տոկոս զեղչով
- Beeline-ի կորպորատիվ հաճախորդները կարող են կարգավորել իրենց բիզնեսին հարմար սակագնային փաթեթ
- Beeline-ի Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան