Աշխարհը կտեսնի 60 հազար ժամանոց վավերագրական ֆիլմ
Պատմության մեջ ամենաերկար վավերագրական ֆիլմը տևելու է 60 հազար ժամ։ News.ru-ի հաղորդմամբ, «Տակումի. 60-հազարամյա պատմություն մարդկային աշխատանքի գոյատևման մասին» ճապոնական ֆիլմն իր տևողությամբ ռեկրոդ կսահմանի։ Այն ստեղծողների խնդիրն է ցույց տալ, թե ինչ ճանապարհ են անում ճապոնացի վարպետները, որպեսզի հասնեն կատարելության։ Նրանց խոսքով, մարդը որևէ գործում համարվում է մասնագետ, եթե նա այն ուսումնասիրում է 60 հազար ժամ։
Ֆիլմի թրեյլերը թողարկել է ճապոնական «Lexus» ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը։ 54-րոպեանոց տարբերակը կներկայացվի մարտի 19-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան