Տեսախցիկներից բարկացած վարորդները գիծ դուրս չեն գալիս
Երևանի Ավան վարչական շրջանում ապրողներն ահազանգում են՝ թիվ 41 և 20 երթուղին սպասարկող ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Քաղաքացիները չեն կարողանում աշխատանքի, դասի հասնել։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Երևանը սպասարկող 20-ից ավելի երթուղու վարորդներ հրաժարվում են աշխատել։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց՝ այս պահին խնդիրը կարգավորվում է։
Հարցին, թե ինչո՞ւ են վարորդները դժգոհում, մամուլի խոսնակն ասաց.
«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին