Քաղաքական 12:48 07/03/2019 Հայաստան

«Հայատյացությունը այլատյացության հստակ դրսևորում է». համաժողով Եվրոպական խորհրդարանում

Մարտի 6-ին Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Հայատյացություն․ պատմական ու մերօրյա վերելք» թեմայով համաժողով, որը հյուրընկալում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը։ Համաժողովին հատուկ հյուրն էր Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Մասնակցել են ավելի քան 100 հյուրեր, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Համաժողովին ելույթներով հանդես են եկել մարդու իրավունքների պաշտպան, թուրք Ռագիպ Զարաքոլուն, Կրակովի համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ու Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայում Հայ դատի գրասենյակը (EAFJD), կոնֆերանսին  ելույթ ունեցած բանախոսները, այդ թվում գիտնականներ, պատմաբաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ, անդրադարձել են հայատյացության երևույթին, նրա ծագմանը և Ադրբեջանում ու Թուրքիայում երևույթի ներկա դրսևորումներին: Մասնակիցները մտահոգություն են հայտնել հայերի հանդեպ ատելության հրահրման վտանգավոր հետևանքների նկատմամբ, որոնք աջակցություն են ստանում թուրքական ու ադրբեջանական իշխանությունների կողմից:

Բացման խոսքում EAFJD-ի նախագահ Գասպար Կարապետյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանում հայատյացության հարցին անդրադառնալու կարևորությունը՝ նշելով, որ ԵՄ համապատասխան մարմինները և, մասնավորապես, ԵՄ մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը, պետք է խրախուսեն Թուրքիային և Ադրբեջանին՝ դադարեցնել հակահայկական տրամադրությունների սերմանումը քաղաքականության մեջ։

«Հայերը խաղաղ մարդիկ են՝  մեծ իդեալներ ունեցող և բոլորի հետ միասին գոյակցության բարձր կարողություններով», - ասել է պատգամավոր Էլենի Թեոխարուսը։

Քննարկումների ընթացքում հիմնական կետերից մեկը, որի շուրջ համաձայն էին բոլորը, այն էր հակահայկական տրամադրությունները այլատյացության հստակ դրսևորում է, որը մարդկության համար ամենամեծ սպառնալիքներից մեկն է:

Այս կապակցությամբ Աշոտ Ղուլյանը շեշտել է, որ ավելի վտանգավոր է, երբ քսենոֆոբիան ու ատելության խոսքը դառնում են պետական քաղաքականություն` կասկածի տակ դնելով մարդկանց կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում խաղաղ գոյակցումը:

«Քսենոֆոբիայով թունավորվող հասարակությունը երբեք չի կարող, ոչ մի հանգամանքներում, ստեղծել հասարակական և համամարդկային արժեք»,-ասել է Ղուլյանը:

Իրավապաշտպան Ռագիպ Զարաքոլուն կարևորել է Թուրքիայի հայերի հանդեպ պատմական և ներկա ատելության մակարդակը, ասելով, որ հայատյացությունը միշտ ուժեղ է եղել Թուրքիայի պատմության մեջ:

«Հայաստանը խոչընդոտ է  եղել ժամանակին  պանթուրքական գաղափարախոսության համար, ինչը հանգեցրեց Հայոց ցեղասպանության իրագործմանը»,-ասել է Զարաքոլուն։

Խոսելով Ադրբեջանում հայատյացության մասին՝ պատմաբան Յակուբ Օսիցկին նշել է, որ որոշ գիտնականներ համարում են, որ հայատյացության երևույթը, հավանաբար, կապված է 20-րդ դարի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման հետ: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ հայատյացության վարքագիծը գալիս է դեռևս 19-րդ դարից, ինչը  վկայում են այդ ժամանակաշրջանի շատ եվրոպացի պատմաբաններ:

Կոնֆերանսի ընթացքում դատապարտվել են նաև 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից  միջազգային մարդասիրական նորմերի խախտումները: Արցախի Հանրապետության օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հայերի, այդ թվում նաև  քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ վկայությունները:

Ավելին, նա խորապես ցավում է այն փաստի առնչությամբ, որ ապրիլի պատերազմից հետո պատերազմի հանցագործություններ կատարողներն անձամբ պարգևների են արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանում կրթական համակարգում և լրատվամիջոցներում հայատյացության դրսևորմանը, նշել, որ հայերի հանդեպ ատելությունը տարածվում է Ադրբեջանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Մելիքյանը ներկայացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունը հայերի նկատմամբ» զեկույցը:

Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդման էր ենթարկվել, ներկայացրել է իր անձնական փորձն ու ասել. «Ես տեսնում եմ որոշակի զուգահեռներ Երկրորդ աշխարհամարտի սկզբում նացիստական Գերմանիայի  ու ժամանակակից Ադրբեջանի միջև: Այսօր հայերի  նկատմամբ ատելության քարոզչությունը Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է»,- ասել է Լապշինը:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի (EAFJD) ու Թուֆենկյան Հիմնադրամի կողմից:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}