Փորձագետ. Կիևին ու Երևանին անհրաժեշտ է խորացնել առևտրատնտեական կապերը
«Որոշ աշխարհաքաղաքական գործոններ ազդում են Կիևի ու Երևանի հարաբերությունների վրա և որոշ իմաստով զսպում են դրանք»,- AnalitikaUA.net-ին հայտարարել է ուկրաինացի փորձագետ Դարյա Վոլոդինան:
Նրա կարծիքով Երևանին ու Կիևին անհրաժեշտ է երկու երկրների հարաբերությունները տեղափոխել առանձին հուն և խորացնել առևտրատնտեսական կապերը:
«Ցավոք, այսօր երկու երկրների հարաբերությունները գտնվում են երրորդ երկրների ազդեցության տակ, և եթե մեզ հաջողվի Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները դուրս բերել առանձին հուն, ապա ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել նոր մակարդակի»,- ասել է Դ. Վոլոդինան։
Փորձագետը նաև բարձր է գնահատում Ուկրաինայում հայկական համայնքի դերը, որը նպաստում է ուկրաինա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերյալ ուկրաինացիների իրազեկման թեմաներին `փորձագետն ընդգծել է, որ շատերը գիտեն, թե ինչ է տեղի ունենում և աջակցում են այն փոփոխություններին, որոնք թույլ կտան Հայաստանին աշխարհաքաղաքական քարտեզի վրա նոր տեղ գրավել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում