Քաղաքական 10:30 07/03/2019 Հայաստան

«Անգույն» հեղափոխության աշխարհաքաղաքական հետևանքները

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Հայաստանի նոր իշխանությունների հավաստմամբ և ժողովրդի լայն հատվածների համոզմամբ՝ 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները զուտ ներհայաստանյան զարգացումների արդյունք էին և չունեին որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Կամ ինչպես ասում են, Հայաստանում հեղափոխությունը գունային երանգավորում չուներ, այն պարզապես «թավշյա» էր։

«Գունավոր» է ընդունված անվանել հետխորհրդային երկրներում տեղի ունեցող այն արմատական փոփոխությունները, որոնք բերում են ոչ միայն երկրի ներքաղաքական կյանքի ժողովրդավարացում ու ազատականացում, այլ նաև աշխարհաքաղաքական շրջադարձ՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Լավագույն օրինակները Վրաստանի վարդերի և Ուկրաինայի նարնջագույն հեղափոխություններ են։ Հայաստանի դեպքում, զանգվածային բողոքների առաջին օրերից իսկ հայտարարվել է, որ շարժումը կապված է միայն ներքաղաքական խնդիրների և դժգոհությունների հետ։ Հետագայում այս գիծը պահպանվել է, և Հայաստանի նոր կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, բազմիցս վերահաստատել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, և արտաքին քաղաքական որևէ կտրուկ տեղաշարժեր չեն լինելու։

Հաշվի առնելով ընդհանուր միջազգային և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, առկա քաղաքական մարտահրավերներն ու տնտեսական հնարավորությունները՝ նման զգուշավոր և չափավոր մոտեցումը կարևոր երաշխիք էր Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացման և իշխանության անցնցում փոխանցման համար։ Ներհայաստանյան իրադարձությունների աշխարհաքաղաքական գունազրկումը կարողացավ ապահովել այդ արդյունքը, սակայն այն ունեցավ նաև կողմնակի, ինչ-որ առումով նաև անցանկալի ազդեցություններ։ Արևմտյան երկրների ոգևորությունը թավշյա հեղափոխության նկատմամբ սպասվածից ցածր է մնում, իսկ ռուսական կասկածամտությունը՝ բարձր։

Մարտի 4-5-ին տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի երկրորդ այցելությունը Բրյուսել, որի շրջանակերում նա հանդիպումներ ունեցավ ԵՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կայացան կարևոր քննարկումներ Հայաստան-ԵՄ հարաբերությունների, միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ։ ԵՄ հանձնաժողովի նախագահ Յունկերի խոսքերով՝ ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես:  «Մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք», - ասել էր Յունկերը։

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ ևս գովասանական խոսքեր է շռայլել Հայաստանի հասցեին և վերահաստատել է, որ «ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու և իր քաղաքացիների համար ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին»: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ևս աջակցություն է հայտնել հայաստանյան բարեփոխումներին։

Այս ամենը հիանալի է թվում, և կարծես համապատասխանում է ԵՄ հետ հարաբերությունների Հայաստանի ակնկալիքներին՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին։ Բայց խնդիրն էլ հենց այդ սկզբունքի մեջ է, որը հստակ պայմանականություն է պարունակում, աջակցությունը պայմանավորվում է որոշակի գործողություններով։ Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հանրային ակնկալիքն այն էր, որ Հայաստանն իր մասն արել է, և ԵՄ-ն պետք է ավելի մեծ աջակցություն ցույց տա։ Սակայն Հայաստանին աջակցելու շտապողականություն ԵՄ կողմից չնկատվեց, ինչպես Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքում։ Եվ պատճառներից մեկը հենց հայաստանյան քաղաքական գործընթաների աշխարհաքաղաքական գունազրկումն էր։ Սա անուղղակի կերպով ցույց տվեց, որ ԵՄ-ի ու նաև ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքական ուղենիշները ոչ այնքան նորմատիվ արժեքներն են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, որքան որ դասական, ռազմավարական շահերը։

Երկակի ստանդարտների պարզ կիրարկում, որն այս դեպքում գուցե և լավ էր։ Համեմատության համար ասենք, որ մարտի 5-ին Բրյուսելում էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով Ֆեդերիկա Մոգերինիի հետ համանախագահում էր ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի 5-րդ նիստը։ Հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ ԵՄ-ն գրեթե բոլոր, այդ թվում՝ հակամարտությունների հետ կապված հարցերում, միանշանակորեն աջակցում է Վրաստանին։ Սա այն դեպքում, երբ վերջին համապետական ընտրությունները Հայաստանում ավելի լավ են անցել, քան Վրաստանում։ Հարևանի նախանձ, կասեն շատերը, աշխարհաքաղաքական հաշվարկ՝ կհամաձայնեն բոլորը։

Ինչևէ, թավշյա հեղափոխության աշխարհաքաղաքական գունազրկումը, որի հիմնական հասցեատերը Ռուսաստանն էր, բավարար չեղավ հյուսիսային բարեկամին համոզելու, որ ժողովրդավարական Հայաստանը ևս կարող է լինել նրա դաշնակիցը։ Այդ անվստահությունը ստիպում է Հայաստանին անընդհատ վերահաստատել իր բարեկամական մտադրությունների մասին, հրապարակային ժեստեր կատարել, որոնք մասամբ արդեն խանգարում են արտաքին քաղաքականությունը հավասարակշռելուն։

Այսպես, Բրյուսելում վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և ընդգծել, որ «այս գործընթացում (ԵՄ հետ հարաբերություններում) մենք միանգամայն թափանցիկ ենք մեր ռուսաստանցի գործընկերների համար: Եվ, որ շատ կարևոր է, որ Եվրամիությունը ոչ մի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր կամ պայմաններ այս գործընթացում չի առաջադրում: Այս համագործակցությունը վերաբերում է միայն Հայաստանում ներքին ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ անցյալ տարի երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո»։ Նշենք նաև, որ Փաշինյանի Բրյուսել այցին արդեն անդրադարձել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ նշելով, որ այցի ոչ մի ենթատեքստ փնտրել պետք չէ։

Այսինքն, ինչ որ մեկը կասկածել է, որ կարող է ենթատեքստ լինել։ Մի խոսքով, դժվար գործ է՝ բազմագույն աշխարհաքաղաքական մրցակցային բևեռների միջև հայտնված երկրին այնպիսի մի գունային երանգ ընտրել, որ կգոհացնի բոլորին։ Ճիշտը մնում է եռագույնը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}