Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում է առաջարկել
«Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր էր լուծել՝ Ադրբեջանին վերադարձնելով զինված գործողությունների արդյունքում Արցախի կողմից զբաղեցրած շրջանները»։ Այսպես է կարծում ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին տեղեկանում ենք Զատուլինի անձնական կայքից։
Զատուլինի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքի ցանկացած այլ հակամարտություն։
Նախօրեին՝ փետրվարի 6-ին, ելույթ ունենալով Լազարյան ակումբի երկօրյա աշխատանքների փակման ժամանակ, Զատուլինը նշել է, որ Հայաստանի ճակատագիրն անբաժանելի է Լեռնային Ղարաբաղից։
«Մենք ռազմական ծրագրեր չենք կառուցում, որևէ մեկին կոչ չենք անում հաղթանակի, սակայն ոչ մեկ չի կարող առանձնացնել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից։ Մենք Լազարյան ակումբի աշխատանքներից չենք հեռացնի Արցախի մեր ընկերներին։ Սա անընդունելի է։ Անձամբ ես հանդես եմ գալիս այս հակամարտության շուտափույթ լուծման օգտին։ Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ ահա մնացածը՝ քննարկվող է»,-ասել է Զատուլինը։
Զատուլինը վստահություն է հայտնել, որ իրավիճակի լուծումը կլիներ Ադրբեջանի շրջանների վերադարձը, որոնք Արցախի կողմից զբաղեցվել են ռազմական գործողությունների արդյունքում, Բաքվի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման դիմաց։
Նշվում է, որ ռուս-հայկական Լազարյան ակումբի երկրորդ հանդիպումն անցկացվում էր մարտի 5-6-ին՝ Մոսկվայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան