Տնտեսություն 19:16 07/03/2019 Հայաստան

Թալին-Լանջիկ և Վանաձոր-Դիլիջան խնդրահարույց ճանապարհահատվածների հետ կապված տրվել են հստակ հանձնարարականներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մարտի 7-ին աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր էին ստացվել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Հակոբ Արշակյանի հրահանգով՝ կապալառու ընկերություններին արդեն իսկ հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել և մինչև փոսային նորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհների անցանելիությունն ապահովելու ժամանակավոր լուծում տալ։

Տեղում ծանոթանալով իրավիճակին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մինչև ձմեռային շրջանի ավարտը՝ ինտենսիվ սպասարկում պետք է կատարվի։ Նա մեկ անգամ ևս  ցուցում է տվել փոսերը հարթեցնել ավազակոպճային խառնուրդով, ամեն օր, անհրաժեշտության դեպքում նաև օրը մի քանի անգամ այն հարթեցնել, ուշադրություն դարձնել նաև ջրահեռացմանը։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) ինժեներական վերահսկողական խմբի ղեկավար Վաչե Մինասյանը տեղեկացրել է, որ խնդիրն այս ճանապարհի մոտ 2 կմ երկարությամբ 3 հատվածներում է։

Նա ընդգծել է, որ կապալառու կազմակերպության հետ քննարկվել է խնդիրը, այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։

Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհի Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ հատվածում  ևս հանձնարարվել է մինչև գարնան շինարարական աշխատանքների մեկնարկն աշխատել ուժերի գերլարումով, վտանգավոր փոսերը մշակել կոպճավազային խառնուրդով, ցեմենտի ավելացումով։

Նախարարի տեղակալը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել  անվտանգության խնդիրները, ճանապարհների երկու ծայրերում անհարթության մասին զգուշացնող նշաններ ավելացնել, որպեսզի վարորդները նախապատրաստված լինեն նման ճանապարհով երթևեկությանը։

Ի դեպ, Վանաձոր - Դիլիջան 30 կմ երկարությամբ  ճանապարհի  20 կմ  հատվածը, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը, ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։

Բարենպաստ եղանակի դեպքում արդեն կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Մնացած 10կմ երկարությամբ հատվածը կհիմնանորոգվի հաջորդ տարի։

Պարզաբանելով ճանապարհների չափից ավելի քայքայվածության պատճառները՝ Բագրատ Բադալյանը նշել է, որ երկար տարիներ պատշաճ ծավալի հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Դրա պատճառով միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակը բավական վատթարացել է։

«Մեծ ծավալի աշխատանքներ պետք է տանել, որպեսզի ճանապարհները բարելավվեն։ Յուրաքանչյուր 20 տարին մեկ ճանապարհը պետք է հիմնանորոգվի։ Յուրաքանչյուր 8 տարին մեկ պետք է միջին նորոգում կատարվի, ինչը չի արվել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Արդյունքում ճանապարհների որակական մակարդակը բավական նվազել է»,- ասել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ճանապարհաշինության մասով նախորդ տարիների համեմատ պետբյուջեի հատկացումները բավական  ավելացել են։ Եթե 2017թ. ճանապարհաշինական աշխատանքների համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել էր 6,4 մլրդ դրամ, ապա՝ 2019թ. այն կազմել է 9 մլրդ դրամ։ Բացի այդ, լրացուցիչ միջոցներ են հատկացվելու ճանապարհների բարեկարգման համար։ Արդյունքում, հետագա տարիներին ավելի քիչ կլինեն խնդիրները, և բավական լուրջ առաջընթաց նկատելի կլինի։ 

Նշվում է, որ ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում փոսային նորոգումներ կատարել հնարավոր չէ, քանի որ ճանապարհաշինական նորմերով չի թույլատրվում +5 աստիճանից ցածր եղանակային պայմաններում այդպիսի աշխատանքներ կատարել։ Այսօր Հայաստանում չկա սառը ասֆալտբետոնով փոսային նորոգում կատարելու տեխնոլոգիան, որը հնարավորություն կտար ձմռանը ևս փոսային նորոգումներ իրականացնել։

Նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում այդ տեխնոլոգիան ներդնելու ուղղությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}