Հասմիկ Պապյանը ճանաչվել է ՀԲԸՄ-ի առաջադրած «Տարվա կին» անվանակարգի հաղթող
Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա կին» անվանակարգում հաղթող էր ճանաչվել օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Նա այս օրերին բարեգործական համերգի շրջանակներում գտնվում էր Հայաստանում, և այդ առիթն օգտագործելով՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը և Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում ընդունել են Հասմիկ Պապյանին և նրան հանձնել մրցանակը:
ՀԲԸՄ-ից հայտնում են, որ Այս տարի ՀԲԸՄ Հայաստանի առաջարկով մրցանակաբաշխության ավանդական՝ Տարվա PR իրադարձություն, Տարվա իմիջային PR, Տարվա հրապարակային գործիչ, Տարվա քաղաքական գործիչ, Տարվա մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Տարվա պետական կառույց, Տարվա ճգնաժամային կառավարում, Տարվա PR նախաձեռնություն, Տարվա ֆինանսական PR, Հայկական բրենդ, Տարվա նորարարական PR, Տարվա PR տեխնոլոգիա, Տարվա Հայաստանի բարեկամ անվանակարգերին ավելացան ևս երկուսը՝ Տարվա կին և Տարվա սփյուռքի ԶԼՄ, ինչը հնարավորություն է տվել մրցանակաբաշխությունը դարձնել համահայկական:
«Հայաստանում արժանանալ «Տարվա կին» մրցանակին ինձ համար յուրահատուկ պատիվ է: Երկար տարիներ տարբեր երկրներում աշխատելով, ծանոթանալով շատ նշանավոր կանանց հետ՝ կարող եմ ասել, որ հայ կինը տարբեր է աշխարհի վրա իր առաքելությամբ, իր նշանակությամբ, իր ընտանիքին, հայրենիքին նվիրված լինելու կարևորոթյամբ, և շատ լավ կլինի որ մենք այդ ավանդույթները կարողանանք պահել, պահպանել», - ասել է Հասմիկ Պապյանը:
Ավանդական դարձած PR մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Beeline-ի աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան