«Մանկական Եվրատեսիլի» անցկացման վայրը փոխվել է
«Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն անցկացվելու է լեհական Գլիվիցե քաղաքում։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ եզրափակիչ համերգը կայանալու է նոյեմբերի 24-ին։
Ավելի վաղ հայտնել էին, որ միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է լեհական մեկ այլ քաղաքում՝ Կրակովում։ Համերգի վայրի տեղափոխման որոշումն ընդունվել է Գլիվիցեում ավելի լավ տեսարժան վայրեր ու որակյալ համերգասրահ ունենալու պատճառով։
2018 թվականին Լեհաստանի ներկայացուցիչ 13-ամյա Ռոքսանա Վենգելը հաղթել էր մրցույթում, որը կայացել էր Մինսկում։
«Մանկական Եվրատեսիլի» կանոնների համաձայն, ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի», մրցույթը չի անցկացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է։ Այն վայրը, որտեղ կանցկացվի հաջորդ մրցույթը, որոշվում է ներկայացված հայտերի հիման վրա։
«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույցում Հայաստանը ներկայացնող Լևոնը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։